Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում այսօր ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպության համատեղ պատրաստած փաստահավաք զեկույցի արդյունքները և ընդգծելով միջազգային իրավական քննության ու հաշվետվողականության հրատապ անհրաժեշտությունը:
Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը միտումնավոր ստեղծել է այնպիսի պայմաններ Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որոնք անհնարին են դարձրել ԼՂ էթնիկ հայ բնակչության այդտեղ մնալն ու գոյատևելը:
Freedom House-ը հանդես է եկել մի շարք առաջարկություններով, այդ թվում կազմակերպությունը առաջարկում է, որ Միջազգային քրեական դատարանը իրականացնի մանրակրկիտ հետաքննություն և հնարավոր քրեական հետապնդում ԼՂ հայերի հանդեպ կատարված սարսափելի արարքների պատասխանատու անձանց նկատմամբ:
Վերոնշյալ ելույթի հիման վրա Freedom House-ը իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է.
Այսօր ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի ընթացքում, մենք ներկայացրեցինք Լեռնային Ղարաբաղին նվիրված մեր փաստահավաք առաքելության արդյունքները, որը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը միտումնավոր և համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանումը:
Բաց մի թողեք
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պատերազմը դատապարտող հայտարարություններ՝ տեղական և միջազգային
Ի՞նչ է իրականում տեղի ունենում․ Հայաստանը հրավիրում է Թուրքիային դառնալ իր անվտանգության երաշխավորը»
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան