«Չեք զարմանո՞ւմ, որ մարդիկ սպասում են հոգեհանգստի, հետո հասկանում են, որ՝ չէ, ուրիշ բան է տեղի ունեցել. ինչո՞ւ այդքան ոգևորվեցին մեր՝ Հանրային հեռուստաընկերություն գնալու և մեր պահանջը կատարելուց հետո: Հարց տվեք ձեզ և փորձեք պատասխանը գտնել ինքներդ»:
Այս մասին Գլխավոր դատախազության մոտ հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե իր վերջին հանրահավաքի ժամանակ Հանրային գնալը եղել է իշխանությունների հետ համաձայնեցված, և այդ մասին են բարձրաձայնում նաև ընդդիմադիր գործիչները․ «Ես էլ հենց ընդդիմադիր կոչվածներին եմ ասում: Թող հանդարտ ու խաղաղ մնան: Իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ, մնացածը հետո կասեմ: Առաջիկայում ես բոլոր թեմաներից կխոսեմ, կասեմ նաև՝ ում ներկայությունն ում է ձեռնտու, ինչպես է ձեռնտու, ես ինչ գործ ունեմ հրապարակում»:
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել այս շարժմանը․ «Մեկընդմիշտ ասում եմ՝ սա ընդդիմադիրների, ընդդիմության, որևէ մեկի, ներառյալ՝ իմ, որևէ կուսակցական կառույցի պայքար չէ»։
Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նախորդ շաբաթ աղմկահարույց հարցազրույց էր տվել՝ խոսելով շարժման անարդյունավետության մասին:
Աջապահյանը մասնավորապես ասել էր. «Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան:
Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան