ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 14-ին միջուկային զորավարժություններկանցկացնի՝ ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը:
Վարժանքները կանցկացվեն Բելգիայի և Նիդեռլանդների տարածքում և Հյուսիսային ծովի ջրային տարածքում՝ դաշինքի 13 պետությունների շուրջ 60 ինքնաթիռի, գլխավորապես F-16 և F-35 կործանիչների, ինչպես նաև B-52 ռմբակոծիչների ներգրավմամբ:
ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների հայեցակարգը, ըստ սահմանման, հարձակողական է, այն գործնականում կիրառելի չէ որպես պատասխան հարված։ Համատեղ միջուկային առաքելությունների ծրագրի մասնակիցներն են ՆԱՏՕ-ի հինգ ոչ միջուկային պետություններ՝ Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները և Թուրքիան, որոնց ավիաբազաներում 20-ական ամերիկյան մարտավարական ավիառումբ կա մասնակից երկրներից յուրաքանչյուրի համար:
ԱՄՆ-ը հրաժարվել է Սառը պատերազմի ավարտից հետո դուրս բերել իր մարտավարական միջուկային զենքը Եվրոպայից: ՆԱՏՕ-ի մյուս երկրները, բացի այդ հինգ պետություններից և Դաշինքի երեք միջուկային երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), մասնակցում են զորավարժություններին՝ կատարելով օժանդակ առաջադրանքներ:
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան