03/07/2025

Նոր մանրամասներ՝ 5-րդ կորպուսի հրամանատարի ազատումից. ինչ տեղեկություններ են հասել Պապիկյանին. Լուսանկար

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 5-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից վերջերս ազատված Սասուն Բադասյանի ազատման պատճառը եղել է այն, որ նա ատեստավորման քննությունների ժամանակ իր մերձավոր զինծառայողի գնահատականը փորձել է բարելավել:

Տեղեկությունը հասել է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որն էլ իր հերթին որոշել է պատժել կորպուսի հրամանատարին՝ հովանավորչության եւ ատեստավորման գործընթացի անաչառությանը հարված հասցնելու համար:

Մեր աղբյուրը նաեւ նշեց, որ այլ շրջանակներում Սասուն Բադասյանի ազատման պատճառ է նշվում ակադեմիայում ուսումնառության գնալու հանգամանքը, սակայն իրական պատճառը եղել է հենց մեզ հասած տեղեկությունը:

Մեզ լուրեր են հասել նաեւ, որ կորպուսի հրամանատարի նկատմամբ այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել հրամանատարին, սակայն փորձերն անցան ապարդյուն. արձագանքի դեպքում օրաթերթը պատրաստ է հրապարակել նաեւ վերջինիս մեկնաբանությունը»։

Նոր մանրամասներ՝ 5-րդ կորպուսի հրամանատարի ազատումից. ինչ տեղեկություններ են հասել  Պապիկյանին . «Ժողովուրդ»