Ավարտվել է Երևան քաղաքի 43–ամյա բնակչին պատկանող հողատարածքը անվանափոխելու հարցի հետ կապված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու, շորթման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 47–ամյա բնակիչը ՍՊ ընկերությանը պատկանող՝ Գյուրջյան փողոցում գտնվող հողատարածքի մի մասի վրա անօրինական կերպով կառուցել է շինություն, որի վերաբերյալ տարաձայնություններ է ունեցել հիշյալ ընկերության տնօրենի՝ Երևանի 43–ամյա բնակչի, և վերջինիս եղբոր հետ։ 43–ամյա տղամարդը առաջարկել է օրենքով սահմանված կարգով լուծել հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի վերաբերյալ ծագած խնդիրը, սակայն 47–ամյա տղամարդը, չհամաձայնվելով վեճի լուծման հիշյալ տարբերակին, դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից անձի՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, իր ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար: Վերջինս, օգտվելով իր քրեական աստիճանակարգության կարգավիճակից, խնդիրը լուծելու պատրաստակամություն է հայտնել։
Քրեական ենթամշակույթ կրող հիշյալ անձը, 47–ամյա տղամարդու և մի խումբ անձանց հետ, 2024 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում, գնացել են վերոնշյալ հողատարածք, որտեղ հանդիպել են ՍՊ ընկերության տնօրենին և նրա եղբորը։ Հիշյալ անձինք, նախնական համաձայնությամբ, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները, նշված հողատարածքը 47–ամյա տղամարդու անվամբ անվանափոխելու վերաբերյալ պահանջ են ներկայացրել եղբայրներին՝ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝ հողատարածքի նկատմամբ իրավունքը 47–ամյա տղամարդուն չհանձնելու դեպքում՝«սպանել» նրանց։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ 47–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ևս մեկ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։
Հիշյալ երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ՀՀ Քննչական կոմիտե
Բաց մի թողեք
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Նախկին դատավորներ Նարինյանի և Կուբանյանի հետ փոխկապակցված անձանց գույքը ենթակա է բռնագանձման. Լուսանկար