Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած քննիչին առաջիկայում բարձր պաշտոնի կնշանակեն: Մասնավորապես, ըստ համակարգում տարածված լուրերի, վարչապետի հետ սելֆի արած քննիչին նշանակելու են քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի տեղակալի պաշտոնում։
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաեւ մի շարք հայեցողական եւ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգեւատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։
Պարգեւատրվածներից մեկը Նիկոլ Փաշինյանի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը քննող քննիչ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանն է:
Այո՛, նա նույն քննիչն է, որի հետ դեռեւս 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հարցաքննության սենյակում սելֆի արեց ու այն հրապարակեց՝ նշելով. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է ու պատասխանում է նրա հարցերին»: Եվ հիմա նույն քննիչին բարձր պաշտոնի են տանում»։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար