Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովաթար տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում թիվ 16/1 շենքի դիմաց բախվել են «Honda ENS», «Mitsubishi Airtrack», «Mercedes C180» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2-ի գազաբալոնների փականները, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել