Պապիկյանն այլեւս համալսարանականների հետ նռները ձեռքը սելֆի չի անելու իր հայրենիք հռչակած Ակնայում:
Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով համալսարանականների այցին սահմանագիծ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
«Պաշտպանության նախարարը տեղեկացնում է, թե ԵՊՀ պատվիրակությանը տարել է առաջնագիծ, ծանոթացրել իրավիճակին: Լավ է արել, բայց…
Վարդենիսից, Ներքին Հանդի կեսից ու Տեղ գյուղից այն կողմ չեն կարող անցնել, մինչդեռ համալսարանականները ժամանակին Բերձորում ծառատունկ էին անում: Ընկեր Մելիքյանի նախաձեռնությամբ Արցախի Մարտունու Մաճկալաշենում (Ամարասի հարևանությամբ) անտառ էին հիմնում:
ԵՊՀ հնագետները Տիգրանաշենում պեղումներ էին անում ու Հայոց պատմությունը հարստացնում էին նոր հայտնագործություններով, գտածոներով, Արցախ աշխարհի «կադաստրի» հայկական վկայականի վրա նոր կնիքներ ավելացնելով:
Պապիկյանն այլեւս համալսարանականների հետ նռները ձեռքը սելֆի չի անելու իր հայրենիք հռչակած Ակնայում:
Իրեն մնացել են Նիկոլի հռչակած …հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը…
Վերջապես, ենթադրում եմ, թե ինչ կառույցներ է տարել Պապիկյանը համալսարանականներին, որոնց զարմացրել է ԳՇ պետի տեղակալ գեներալ Գրիգորյանի ներկայացրածը, որն իրոք գնահատելի է ու անուրանանալի:
Բայց հարց, մարտական հենակետերում եղա՞ն, դիրքապահից պարզեցի՞ն, որ շաբաթներ, ամիսներ հերթափոխ չեն ունենում:
Ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցեցի՞ն, որ տեղեկանան 18-20 տարեկան պարտադիր շարային կազմին ինչպե՞ս են պաշտպանում մոբիլիզացիոն այլ ռեսուրսներից, որ կարգապահությունը պահպանեն:
Զինվորներին հարցրեցի՞ն այս իշխանության քարոզչական «հաղթաթուղթ» «մայկա, տռուսիկի» մատակարարման վիճակը, որ ապշեին՝ ինչես նախկինում, հիմա էլ ծնողներն ուղարկում են այն, ինչը բնական է:
Ու բազում այլ հարցեր, որոնք ուղղակի չի կարելի բարձրաձայնել…»:
Բաց մի թողեք
Ծրագրում ենք լուրջ գործողություններ սկսել․ Հայրիկյան
Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան
Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը. Նժդեհն իր անուն-ազգանունն ու ծննդավայրը ա՞յլ է ներկայացրել