Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 01:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքից Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին Ս. Մ.-ին (ծնված 1987 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 15 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա