Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
«Մենք թիմ ենք, միայն ես չէ, որ պետք է վերադարձնեմ պարտքը: Սա թիմային աշխատանք է: Երկրպագուներին միայն կարող եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար: Հիանալի մթնոլորտ էր»,- ասել է նա։
Վերջինս շեշտել է, որ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ստացել է Հայաստանում, որևէ տեղ չի ստացել:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Մարզիչը հեռացվել է պաշտոնից ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո։
Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Ըստ ֆեդերացիայի հայտարարության՝ մարզիչը հեռացվել է պաշտոնից ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո։
Մրցակցի կազմում խաղի հաշիվը 72-րդ րոպեին բացել է Բոյան Միլովսկին, իսկ 85-րդ րոպեին՝ Իսնիկ Ալիմին:
Առաջին կեսի ընթացքում՝ հատկապես վերջնամասում, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային պահ ունեցան։ Սելարայանը, Բիչախչյանը հեռու տարածությունից բարձր հարվածեցին։
Չնայած ստեղծած գոլային պահերին, Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ հաղթանակ տոնել։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլում 0-2 հաշվով պարտություն է կրել Հյուսիսային Մակեդոնիայից։
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Բաց մի թողեք
Նշված հետևությունների անհիմն լինելու մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս․ Լուսանկար
«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը