ԱԺ-ում ՔՊ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ուրբաթը շաբաթից շուտ եկավ …
Բնական և կանխատեսելի էր, որ դպրոցում կազմակերպած շոուն ուներ տողատակեր, ցավալիորեն դեռ բոլորը չենք կարող կանխատեսել, բայց դեռ մեկ օր անց արդեն իրենց այցով հասկացնում են, որ տնօրենի ԺՊ են փոխում …
Քաղաքապետարանը պարզվում է ԳՈՀ չի դպրոցից նշանակված ԺՊ ից և դրսից են բերում, որին չեմ էլ ճանաչում, բայց խոսակցություններով լսել եմ, որ ավինյան տիկոյի սրտի մարդկանցից է …
Էս էլ հո մետրոյի կայարան չի, որ «սարքես», սա հանրակրթություն է, էդ մի տեղն էլ քիթդ մի խոթի …
Այսօր դպրոցն ըստ օրենքի ունենալու է երկու ղեկավար՝ տնօրեն և վարչատնտեսական համակարգող, մեկը՝ ֆինանսների կառավարողն է, մյուսը` ուսումնական գծով, բայց դպրոցի թեկնածուն, որը էն քչերի մեջ է, որն ունի դրական եզրակացությամբ զարգացման ծրագիր, արդեն երեք անգամ արհեստականորեն դուրս է մնում «հարցազրույցի» փուլից և ուշագրավն այն է, որ հարցերը, որոնք հնչել են և ստացել ճիշտ պատասխան, համարվել են սխալ, քանի որ դեռ չգործող օրենքում (կամ գուցե «բարեփոխիչների» մտքում) ունի այլ պատասխան…
Էս մեկը համարենք բացահայտեցիք, բայց երեկ գործի են դրվել արդեն այլ օղակներ` ֆեյքեր և պոռնոկինոներից հայտնի կերպարը խոսել է ԱԱԾ ճիշտ աշխատանքի մասին և, որ աշակերտները պետք է տեսնեն, թե իրենց սրտի ԱԱԾ-ն ինչքան պրոֆեսիոնալ է և չեզոքացրել է ենթադրյալ մանկապիղծին դպրոցից… ռոման, եթե մենք ունենայինք պրոֆեսիոնալ ԱԱԾ, ապա քո նմանը վաղուց պետք է փտեր նուբարաշենի մեկուսարաններում, քանզի դու էդ դեռահասների համար սարսափելի օրինակ ես և իրավունք չունես լինելու հասարակության մեջ, իսկ ռոմանները քիչ չեն, իրենք փաթեթով են ու գործող ամուլների ԲԱՐՁՐ հովանավու տակ …
Չեն հավանել ԺՊ ի աշխատանքը,չնայած նրան․որ ապահովվել է կրթության շարունակականությունը,ծնողների գոհունակության մասին չխոսեմ…
Իյաաա, իրո՞ք… Փաստորեն տարիների վաստակ ունեցող մանկավարժը, ով մշտապես եղել է սիրված, ընդունված, հարգված ու կրթել է 1000 ավոր սերունդներ, որոնք այսօր անգամ աշխարհում են հայտնի, չկա այնքան, որ երբեք դպրոցի կառավարման հետ չառնչված մարդիկ կարող են խոսել, որ դժգոհ են …
Տո, ջհանդամին դժգոհ չեք, բա դուք տեղյակ ե՞ք, թե մենք ձեր ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից որքան ենք դժգոհ, էդ անտեր աթոռը հո մենակ նստելու համար չի, այլ մի քիչ էլ մարդկային ու պրոֆեսիոնալ ունակություններ գործածելու համար է …
Լավ, էն մեկից դժգոհ եք, էն մեկին չեք նշանակում ամենաանհեթեթ ու անօրինական պատճառաբանությունները շպրտելով, բա էդ ամբողջ կոլեկտիվում չկա՞ր այլ ուսուցիչ, որ եսիմ որ դպրոցից եք բերում, որը ըստ ձեզ ավելի լավ կառավարիչ է լինելու, քան օրինակ` արդեն կառավարման փորձ ունեցող փոխտնօրենները կամ էլ արդեն դպրոցի ուղնուծուծը ընկալող այլ ուսուցի՞չ…
Չէ, լավ տարբերակ է. արած, դրած, մեծ թվով աշակերտներ, մաքուր պատեր, վերանորոգված ու լավ պահպանված շենք` գնա ու վայելի, ձեռի հետ էլ եղածը վերացրու…
Հա, էդ դպրոցը 2006 թ.-ից իրականացնում է ներառական կրթություն, ունենք մեծ թվով ծանր և խորը կարիքներ ունեցող աշակերտներ, ավարտել են տասնյակներ, որոնցից յուրաքանչյուր 10-ից 8_ը գնացել են շարունակական կրթության ու դա հաջողվել է էդ կոլեկտիվի միահամուռ աշխատանքի շնորհիվ ու որի կնքամայրը եղել է նախկին տնօրենը, որի համար յուրաքանչյուր ԿԱՊԿ ունեցող երեխա եղել է հաղթահարման նպատակ, հիմա ձեր բերելիքը գոնե ներառական կրթության պարզ կանոնները գիտի՞, թե ինչպես դուք ձեր համար եք լոզունգ սարքել` «կգա կսովորի» սկզբունքով է, եթե էդպես է, ապա ձեր օրինակն ունենալով մեր աչքի առաջ, համոզված ենք, որ մեկ բան կսովորի` ինչպես ոչնչացնել արդեն գործող լավը …
Հա, մեկ էլ էն ԵՄ ին խոստումներ տված փող աշխատող ՀԿ ներ, էս եղած իրավիճակում կեղտոտ ջրում ձուկ չփորձեք որսալ ու ձեր կոնվենցիաները առաջ բերել, հասարակությունը զգոն է ու ձեր խաղերին արդեն ծանոթ…
Բաց մի թողեք
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ