«Հայաստանի զինված ուժերի ակտիվություն է նկատվում վերջին օրերին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավտոբուսներով անձնակազմին տեղափոխում է Ադրբեջանի հետ պայմանական սահման։ Նաև տեխնիկա է կուտակվում պայմանական սահմանին։ Պաշտոնական Երևանը ու նրա հովանավորները կարծես թե պատրաստվում են սադրանքի Ադրբեջանի դեմ»,- սա ադրբեջանական տելեգրամյան ալիքի հրապարակումն է։
Կատարյալ անհեթեթություն է, բայց հիշեցնում է շատ վտանգավոր ձեռագիր․․․ Բաքուն դեռևս այս պահի դրությամբ մեր դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Վտանգավոր զարգացումները հնարավոր է կանխել ոչ թե խաշլամի դմակներով ու հեծանիվներով, այլ համառ դիվանագիտական ու քաղաքական աշխատանքով, բայց դե ում ես՝ ինչ ասում․․․
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան





Բաց մի թողեք
Փաշինյանը պատրվակ է ստեղծել ու թքել է միջազգային հանրության ճակատին․ Լևոն Զուրաբյանի պատասխանը մեր հարցին․ Տեսանյութ
Ո՞վ կմտածեր, որ պատարագին մասնակցելը դառնալու է հայրենասիրության նշան․ Լուսանկար
«Աճն» էլ է ապացուցում, որ երկրի կառավարումը ձախողել են