Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն այսօր հայտարարել է, որ Հայաստանի տարածքով անցնելիք 61 կիլոմետրանոց միջանցքի բացումը ընդամենը ժամանակի հարց է։
Նախարարը նշել է, որ թեև Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների բացման շուրջ ընթացող բանակցություններին, բայց Բաքվի հետ մշտական կապի մեջ է։
Նա մասնավորապես ասել է․ «Թուրքիան և Ադրբեջանը համատեղ նախագիծ են իրականացնում։ Կան որոշակի խնդիրներ, բայց դրանք առաջիկայում կարող են լուծվել։ Ժամանակի հարց է»։
Բաց մի թողեք
Փաշինյանին Եգիպտոսում ձեռքի հետ են ընդունել․ Տեսանյութ
Բաքուն շարունակում է դատել ապօրինաբար գերեվարված հայերին․ ՀՀ ԶՈՒ-ի մասին «փաստաթղթեր» են հրապարակել
Ինչո՞ւ 2026-ին չպետք է թուրքական ներդրումներ գան Հայաստան՝ հարցնում է Գևորգ Պապոյանը