Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում հայտնաբերվել են նախկին տիրոջ՝ մոտ 20 տարի որոնվող 16-ամյա դստեր գլուխն ու ձեռքերը, հայտնել են տեղի լրատվամիջոցները։
Ամանդա Լիրի Օվերսթրիթի մահը հետաքննվում է որպես սպանություն, և այն շարունակվում է։
Բացահայտումը եղել է հունվարին այն բանից հետո, երբ տունը վաճառվել է մեկ ուրիշին։ Արդեն նախկին սեփականատերը թողել է սառցախցիկն արդեն նոր տանտիրոջը, հայտնել է տեղի շերիֆի գրասենյակը: Սառցախցիկում հայտնաբերվել են գլուխ և ձեռքեր։
Ամանդային վերջին անգամ տեսել կամ նրա մասին լսել էին 2005 թվականի ապրիլին:
Մեսա շրջանի դատաբժշկական գրասենյակն ուրբաթ հայտնել :, որ մնացորդները նույնականացվել են, և որ մահվան պատճառը հետաքննվում է որպես սպանություն: Դիակի մնացած մասերը չեն հայտնաբերվել։Մահվան պատճառը չի նշվել։ Ակտիվ հետաքննություն է ընթանում։ ԴՆԹ թեստն օգնել է հաստատել աղջկա ինքնությունը:
Ուրբաթ օրը նաև հայտնի է դարձել, որ տունը նոր սեփականատեր ունի, և նա «ոչ մի կերպ կապված չէ այդ դեպքի հետ»:
«Տունը գնվել է, ամբողջությամբ վերանորոգվել և վաճառվել ներկայիս սեփականատիրոջը»,- հայտնել է շերիֆի գրասենյակը:
Բաց մի թողեք
Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և լրագրողներին, վերջ տալ բռնաճնշումներին
Ուկրաինայում պատերազմի ավարտը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. Թրամփ
Եվրամիությունում համաձայնեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը