Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1966 թ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Ս․-ն տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ս․-ի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Ս․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Բաց մի թողեք
Ի պատասխան․ Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Այո, տարել են կասետներից մեկը, որի վրա գրված էր՝ կնունք, խուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը
Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում սատար կանգնենք արցախցիներին