Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ավագանու նիստի ժամանակ դիմելով ընդդիմադիր ավագանու անդամներին, ասաց, որ նրանց բարձրաձայնած հարցերի հետևից անձամբ գնում է, և շատ դեպքերով դրանց լուծումներ տրվում են։
«Ինչ վերաբերում է նարատիվին, որ Երևանում խնդիրները շատ են․ այո, շատ են և գնալով շատանալու են, որովհետև քաղաքի բնակչությունն աճում է։ Արդեն 1 մլն 200 հազար մարդ կա։ Քաղաքի բնակչության աճի հետ կապված կան բազմաթիվ պրոցեսներ»,- ասաց քաղաքապետը՝ կոչ անելով փաստերով նայել, թե ինչ է արել քաղաքապետարանն այդ հարցերը լուծելու համար. «Երևանում այս տարի 38 ֆուտբոլային դաշտ է կառուցել Երևանի քաղաքապետարանը, և տարեցտարի դրանց քանակն ավելացնում ենք։ Երևանում ե՞րբ եք տեսել այս ծավալի բակային աշխատանքներ։ 134 բակում հիմնանորոգում ենք անում, իսկ եթե հաշվի առնենք նաև վերանորոգվող բակերը, 200-ից ավել է լինում։ Այս ծավալի աշխատանք չի արվել, և այս ծավալի մեջ կարող են լինել խնդիրներ»։
Ավինյանը նաև նկատեց. «Մենք չենք ասում, որ անսխալական ենք ու ամեն ինչ 100% ճիշտ ենք անում։ Բայց այն պնդումը, թե իրականում չի արվում կամ թերանում ենք ու ուշադրություն չենք դարձնում թերություններին, իրականությանը չի համապատասխանում»։
Քաղաքապետը նաև վստահեցրեց, որ ընդունում է խելամիտ քննադատությունը, սակայն կոչ արեց վերհիշել, թե Մերգելյանի այգին կամ Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածներ ինչ տեսք են ունեցել և հիմա ինչ են դարձել. «Ես հրավիրում եմ բոլորիդ այգիներից մեկի՝ հենց նույն՝ Մերգելյանի բացմանը, այնտեղ հատուկ ստենդ կդնենք, թե ինչ է եղել այդ այգին նախկինում ու ինչ է դարձել։ Խնդրեմ, կգաք այդտեղ, կխոսենք»։
Բաց մի թողեք
Իշխանություններին որ չեն սիրում, կամ ասում են՝ «թուրք», կամ «ռուս»
Մի հրապարակման հետքերով․ Ալեն Սիմոնյանը դիմել է պատկան մարմիններին
ՊՆ-ն հայտարարություն է տարածել. «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք չի գրավվել»