Երևանի ավագանու նիստի ընթացքում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ելույթից հետո քաղաքապետարանում իրավիճակը լարվեց։
Վերջինս իր խոսքում նշեց, թե կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությանը և ազդում ամենախոցելի խավի վրա՝ երեխաների անվտանգությանն ու առողջությանը։
Զարոկյանը ավագանու իշխանական անդամներին անվանեց «անամոթներ», ինչից հետո քաղաքապետը նրան նկատողություն հայտարարեց և Զարոկյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։
«Երեխաների անվտանգությունից ելնելով՝ ձեր նմանին դպրոցներ չենք թույլ տա մտնել»,- ասաց Ավինյանը։
Դրանից հետո Զարոկյանը սկսեց բարձր բղավելով հայտարարություններ հնչեցնել, դրան արձագանքեց ավագանու անդամ Արման Բարխուդարյանը։ Զարոկյանի և Բարխուդարյանի միջև քաշքշուկ էր սկսվելու, որը, սակայն, կանխվեց, Զարոկյանը դուրս եկավ նիստերի դահլիճից։
«Զարոկյանին թվում է՝ ինքը իր տանն է, մոտակայքում էլ իր կինն է կանգնած, մտածում է՝ անպատիժ դուրս կգա սրանից»,- ասաց նա։
Բաց մի թողեք
6 տարի անց էլ Պուգաչովան գերազանցել է Պուտինին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին» նախագիծ է ներկայացրել
Արմավիրի նորանշանակ մարզպետի աշխատակազմը «գրոհել» է Դողս ու Ծաղկունք գյուղերը․ Լուսանկար