Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա Գերագույն ռադայում, որտեղ ակնկալվում է, որ նա առաջին անգամ հրապարակայնորեն կներկայացնի «հաղթանակի ծրագիրը», որով սեպտեմբերի վերջին մեկնել էր ԱՄՆ։
Առաջին կետը աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ և «հենց հիմա»։
Երկրորդ կետը պաշտպանությունն է՝ Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակությունը և այդ տարածքում հարվածների սահմանափակումների վերացումը։ Զելենսկին դա անվանել է պատերազմի վերադարձ ռուսական տարածք։ Այն ունի գաղտնի հավելված:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Զելենսկին բազմաթիվ արտասահմանյան այցերի ժամանակ համառորեն հորդորում էր Ուկրաինայի դաշնակիցներին աջակցել այս նախաձեռնությանը:
«Այս շաբաթ մենք Եվրոպայի բոլոր գործընկերներին կներկայացնենք մեր ռազմավարությունը՝ ստիպելու Ռուսաստանին արդարացիորեն վերջ տալ այս պատերազմին։ Հաղթանակի ծրագիրն իհարկե կներկայացվի հրապարակայնորեն։ Ընդ որում՝ առաջին պատասխանի հետ մեկտեղ, որը մենք ստացել ենք մեր գործընկերներից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի