Վրացական կողմը չի մասնակցի Հարավային Կովկասի վերաբերյալ Ստամբուլում հոկտեմբերի 18-ին կայանալիք բանակցություններին, որոնք ընթանալու են «3+3» պլատֆորմի շրջանակում։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին գրծերի նախարարության մամուլի ծառայությունից:
«Ոչ, մենք չենք մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին։ Վրաստանը վաղուց հայտնել է, որ չի աշխատում նշված ձևաչափում»,- ասել են մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի