Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուսների դեմ նոր շինծու քրեական գործ է հարուցվել՝ «Գյանջա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ»:
Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել երկրի քրեական օրենսգրքի միանգամից 9 հոդվածով:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննության վարչության ավագ դատախազը:
«2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին Գյանջա քաղաքի հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ, իսկ 175-ը ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ»,- ասել է նա։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ, նրանց բոլորին առաջադրվել են կեղծ և հորինված մեղադրանքներ:
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ Գյանջայի հրթիռային հարձակումների մասին ավելի վաղ խոսել էր Ադրբեջանի նախագահի օգնական, նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե Հայաստանը, լինելով Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի հրթիռային հարձակումները:
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում