Հոկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան զանգվածի շենքերից մեկի մոտ 70-ամյա տղամարդը անչափահաս աղջկա է համբուրել և ձեռքով հպվել վերջինիս՝ իրականացնելով սեռական ոտնձգություն։
Արարատյան զանգվածի շենքերից մեկի բակում քաղաքացիները մատնացույց են արել մի տղամարդու, ով սեռական բնույթի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ:
Ոստիկանները պարզել են, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 9-ամյա աղջնակ, իսկ նշված տղամարդը՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մ. Խ․-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մուրադ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում․ Լուսանկար