Ինչպես և կանխատեսվել էր հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ:
Հիդրօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում՝ 23-34մմ, Գեղարքունիքում ՝22-33մմ, Կոտայքում՝ 36-42մմ, Արագածոտնում՝ 28-42մմ, Արարատում և Արմավիրում՝ 18-36մմ, Վայոց ձորում՝ 13-20մմ, Սյունիքում՝ 5-12մմ։
Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում՝ 26-28մմ , որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։
Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։
Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։
Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։ Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։
Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի նույնիսկ ավել անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։
Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3մ³/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9մ³/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27մ³/վ-ից դարձել է 21.0մ³/վ, Աղստև-Իջևան դիտակետում 6.82մ³/վ-ից բարձրացել է մինչև 25.3մ³/վ։
Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։
Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով, հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում։

Բաց մի թողեք
Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը. Լուսանկար
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Փաստորեն Վիգեն Ավետիսը նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացնի կամ ողջ հանրությունը կիմանա, որ ստախոս է