«Ամեն ինչ պարզ է՝ այստեղ հաղթեց Վրաստանը, հաղթեց նրա ապագան»:
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Վրաստանն է ընտրում Եվրամիությունը» ցույցին իր ելույթում։
Նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները կքվեարկեն հանուն երկրի եվրոպական ապագայի։
Մայրաքաղաքի մի քանի հազար բնակիչ՝ Վրաստանի և ԵՄ դրոշները ձեռքին, երթ են անցկացրել Թբիլիսիի հինգ տարբեր թաղամասերում։
«Վրաստանն ընտրում է Եվրամիությունը», «Եկե՛ք ընտրության» պաստառներով ակցիայի մասնակիցները քայլել են դեպի մայրաքաղաքի կենտրոնի Ազատության հրապարակ։ Նրանք հանդես էին գալիս եվրաինտեգրման օգտին և ներկայիս իշխանություններին մեղադրում էին իրենց արտաքին քաղաքական կուրսը փոխելու և երկիրը ԵՄ հետագա շարժը թույլ չտալու մեջ։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան