Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, հարակից զեկուցողը՝ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Դրական եզրակացություն ստանալուց հետո կանոնակարգը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշել էց, որ որևէ պատրվակով Հայաստանի ու Ադրբեջանի կողմից այն չվավերացնելը բացատրություն չի ունենա։, բայց, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա վավերացնելուց հետո կա վերջին փուլ, որով կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ Հայաստանը, միջազգային իրավունքի համաձայն, փոխանակվի ծանուցումների բնօրինակներով։
«Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից, կամ վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի։ Ես կարծում եմ՝ մենք չենք ունենա իրավական մի իրավիճակ, որ մեր վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ ադրբեջանական կողմում չունենանք վավերացված տեքստը»,- նշել է նա։
Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ:
Հոկտեմբերի 8-ին Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ։
Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը:
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Փաշինյանը Խուդաթյանի ՏԿԵ նախարար նոր նշանակումից հետո քիչ էր մնում տեղում ազատեր աշխատանքից