Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) սեպտեմբեր ամսին հեռախոսազանգով հարցում է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու հանրության վերաբերմունքը իր ընտրած շրջանակի հարցերի նկատմամբ:
Հարցվածների 41 %-ը Հայաստանի հիմնական խնդիր համարում է ազգային անվտանգությունը եւ սահմանային խնդիրները, մոտ 56%-ը դեմ է ՀՀ սահմանադրության փոփոխությանը, 62 %-ը կարեւոր է համարում, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները ներգրավված լինեն քաղաքական որոշումների կայացմանը, 12 %-ը վերջին վեց ամիսներին կառավարության ամենամեծ ձեռքբերում համարում է ճանապարհների բարեկարգումը, իսկ 16 %-ը ամենամեծ ձախողում համարում է սխալ արտաքին քաղաքականությունը եւ դիվանագիտությունը:
Հարցվածների 87 %-ը Ադրբեջանը համարում է Հայաստանի համար քաղաքական սպառնալիք, իսկ Թուրքիային որպես այդպիսին ընկալում է հարցվածների 79 %-ը:

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը