2022 թ. դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով:
Դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
2024 թվականի հոկտեմբերի 17-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Բաց մի թողեք
Կրակnցներ և վիրավnրներ Աջափնյակում․ 10 վիրավոր, ի՞նչ է կատարվում
ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ, իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է
Բարձրացվելու է դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը․ Արա Զոհրաբյան