Հոկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 2.50-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նախորդ օրը փորձել են մտնել հարևանի բնակարան, տվյալ պահին ևս փորձում են մուտք գործել նույն բնակարան:
Ահազանգով նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ են մեկնել: Ոստիկանները շրջափակել են շենքը, ապա բարձրանալով տանիք՝ մուտքի մոտակայքում հայտնաբերել են բջջային հեռախոս, լինգ, մետաղ կտրելու մկրատ, շինարարական ձեռնոցներ: Շարունակելով որոնողական աշխատանքները՝ ոստիկանները տանիքում հայտնաբերել են ծխատարի մոտ թաքնված մի երիտասարդի: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին:
Վանաձորի բնակիչ 32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:


Բաց մի թողեք
Կրակnցներ և վիրավnրներ Աջափնյակում․ 10 վիրավոր, ի՞նչ է կատարվում
ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ, իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է
Բարձրացվելու է դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը․ Արա Զոհրաբյան