Ընդդիմության համար հայտնի ասացվածք կա՝ «կողմ ըլլալով դեմ են, դեմ ըլլալով կողմ են»։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ընդդիմությունը իրեն է վնասում, երբ չի մասնակցում ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը։ «Պատիվ ունեմ»-ը չկա, իրենց ասելիքը պետք է ասեն ընտրողներին, դա Վանեցյանին է, Սերժ Սարգսյանին է, թե ո՞ւմն է»,- նկատեց նա։
Հարցին՝ չի՞ շփվում իր նախկին ընկերոջ Արթուր Վանեցյանի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Չէ, չեմ շփվում, ցավոք չեմ շփվում»։
Արտասովոր, անթույլատրելի բան է տեղի ունեցել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Հարցին, թե արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Արգիշտի Քյարամյանի հարցը, նա նկատեց․
«Սա թագավորություն չէ, որ թագավորն ասի՝ սրան բանտ նետեք, սրա գլուխը կտրեք. այդպես չի լինում։ Սա պետություն է, կուսակցություն գոյություն ունի։ Հետևանքներ, բնականաբար, կլինեն»։
Սիմոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագրում» թևեր չկան, կա մի թև՝ Նիկոլ Փաշինյանի թևն է։
«Մեկ անձի կուսակցություն չէ, մեր առաջնորդին սատարող խմբակցության պատկեր է, դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Ես եթե դահլիճում լինեի, նման իրավիճակ տեղի չէր ունենա։ Ես էլ եմ հաճախ ունենում էմոցիոնալ պորթկումներ, բայց կարծում եմ, որ ոպրես ԱԺ նախագահ վատ չեմ իրականացնում իմ աշխատանքը»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան