«Ադրբեջանական բանակում արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել» հոդվածում, համադրելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից երկու օրվա տարբերությամբ տարածված հաղորդագրությունները՝ «սրտի կաթվածից զինծառայող Թաղիև մահվան» և Գուբաթլիի զորամասում «հրազենային զենքից կրակոցի հետևանքով շարքային Հասանովի սպանության» մասին տարածված տեղեկատվությունը, եզրակացրել էինք, որ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել արյունալի հաշվեհարդար:
Նյութն ամփոփել էինք կանխատեսմամբ, որ պետք է սպասել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոտակա օրերին կհատնի «սրտի կաթվածից մահացած» ևս մեկ զինվորականի մասին:
Մեր կանխատեսումը, պարզվում է, իրականություն է դարձել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զոհվել է զինվորական Էլդար Ջաբարովը:
Ըստ պաշտոնական վարկածի՝ նա դարձել է ավտովթարի զոհ. Ջաբարովի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գուբաթլիի շրջանի «Մուրադխանլի գյուղի» տարածքում գլխիվայր շրջվել է:
Հաղորդագրությունից հասկացվում է, որ Ջաբարովը սպա է, բայց նրա զինվորական կոչումը և զբաղեցրած պաշտոնը չեն բացահայտվում: Շատ կասկածելի է, որ մեկ օրվա տարբերությամբ նույն զորամասում շարքային Հասանովը զոհվել է հրաձգային զենքից արձակված կրակոցից, իսկ սպա Ջաբարովը՝ դարձել ավտովթարի զոհ:
Շարքային Հասանովի «զոհվելու» փաստով Ադրբեջանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել, բայց թե կոնկրետ ինչ հոդվածով՝ չի հրապարակայնացվում, ինչից պարզ հասկացվում է, որ նա ուղղակի սպանվել է կամ ծառայակցի, կամ անմիջական հրամանատարի կողմից:
Շատ հավանական է, որ զինծառայողների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է նաև սպա Ջաբարովը: Իրականությունը թաքցնելու նպատակով ռազմական գերատեսչությունը մեկ օր պաուզա է պահել և նրա մահը ներկայացրել որպես ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանք:
Իսկ իրականություն է, որ Ադրբեջանի ԶՈՒ Գուբաթլիի զորամասում մեկ օրում երեք զինվորական է սպանվել՝ երկու սպա և մեկ շարքային: Խիստ կասկածելի է, որ Ջաբարովի մահվան մասին հաղորդագրությունը վերջինն է:
Բաց մի թողեք
«Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. Լուսանկար
Օպերայի հարակից տարածքից առգրավել են թվով 4 խաղային ապարատ․ մանրամասներ. Լուսանկարներ
ՔՊ-ն Գյումրու ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել. օրակարգում քաղաքապետի ընտրությունն է