Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։
Նրա խոսքով, փոխվարչապետերի մակարդակով մասնագիտացված աշխատանքային հանձնաժողովի հիմնական խնդիրը լուծումներ գտնելն է, որոնք կհամապատասխանեն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի պահանջներին։
«Հանձնաժողովի հիմնական խնդիրն է գտնել փոխադարձաբար ընդունելի արդյունքներ և լուծումներ, որոնք կհամապատասխանեն և՛ Բաքվին, և՛ Երևանին, մենք այս ամբողջ ընթացքում պատրաստ ենք համակողմանի օգնություն ցուցաբերել մեր գործընկերներին:
Տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից, միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների բացումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»,- եզրափակել է Զախարովան։






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է