03/12/2025

Էրդողանը կվերադառնա Թուրքիա՝ ընդհատելով այցը Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված շտապ կվերադառնա Թուրքիա՝ ընդհատելով այցը Ռուսաստան։

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Սպասվում է, որ նախագահ Էրդողանը Թաթարստանի մայրաքաղաք Կազանից հայրենիք է վերադառնալու հինգշաբթի առավոտյան։

Ավելի վաղ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել են նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որի ընթացքում Էրդողանը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Անկարայի ահաբեկչության մասին և նշել, որ հայտնի է 5 զոհի և վիրավորների մասին:
Պուտինն իր հերթին ցավակցել է նրան:

Բացի այդ, Էրդողանը Կրեմլի ղեկավարին հրավիրել է այցելել Թուրքիա, ինչին ի պատասխան՝ Պուտինը դրական է արձագանքել: