«Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2023 թ.-ի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման մեջ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը: Նույն օրենքի 25.1- ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Քրեակատարողական ծառայությունը կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը:
Թիվ 543-Ն որոշմամբ հաստատվել է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, որն ուղղված է քրեակատարողական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված՝ կալանք խափանման միջոցի և ազատությունից զրկելու հետ կապված պատիժների, բացառությամբ կարգապահական գումարտակում պահելու և զինծառայողների նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման, կատարման կարգի և պայմանների ամբողջության ապահովմանը։ Այնինչ կանոնակարգով կարգավորված չեն ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և օրենսդրությամբ սահմանված դեպքերում կալանավորվածներին փոխադրելու, ուղեկցելու հետ կապված հարաբերությունները:
Նշված հարաբերությունները որոշակի չափով կարգավորումներ են ստացել արդարադատության նախարարի՝ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» (2009թ. 311-Ն, հավելված 12) և «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» (2011թ. 195-Ն) համապատասխան հրամաններում:
Սակայն քրեակատարողական ծառայության ուղեկցումների գործառույթ իրականացնող ստորաբաժանումները ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներ իրականացնելիս որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվում պետական այլ մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց հետ, ուստի, անհրաժեշտություն է ծագել առավել ընդգրկուն կարգավորումներ սահմանելու կառավարության որոշմամբ հաստատման ենթակա քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգում: Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ԱՆ քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները, ինչպես նաև ակնկալվում է քրեակատարողական ծառայության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումների առնչությամբ ծագող հարաբերությունների վերաբերյալ առավել ընդգրկուն կարգավորումներ սահմանել»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար