12/12/2024

Հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ. Թուրքիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակումից հետո ամբողջ երկրում ուժեղացվել են անվտագության միջոցառումները։

Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, oդանավակայաններում նախազգուշական միջոցները հասցվել են նարնջագույն տագնապի մակարդակի՝ կապված Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություններ համարվող կազմակերպությունների կողմից օդանավակայանների վրա հարձակումների պլանների հետ:

Մասնավորապես Սաբիհա Գյոքչենի և Ստամբուլի օդանավակայանի մուտքի և ելքի մոտ ուժեղացվել է անվտանգությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում գտնվող օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակը զինված հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ 14 մարդ: