Հայաստանում ստեղծվել է նոր կազմակերպություն, որի նպատակն է նպաստել մշակութային ոլորտի զարգացմանը։ Նորաստեղծ Արվեստի ջատագովման համայնքը (Advocacy Society for the Arts-ASA) իր առջև նպատակ է դրել առաջ բերել դրական տեղաշարժեր և նպաստել ոլորտի աշխուժացմանը՝ ապահովելով հայաստանյան մշակութային դաշտի էլ ավելի մեծ ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։
ՀԲԸՄ Հայաստանը և Կատապուլտ Ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը հոկտեմբերի 25-ին իրականացրին ԱՍԱ ֆորումը: Այս միջոցառման ընթացքում անցկացվեցին պանելային քննարկումներ, հրավիրյալ բանախոսների ելույթներ, և իրականացվեց մասնագիտական կապերի ընդլայնում, ինչպես նաև Արվեստի ջատագովման համայնքի (Advocacy Society for the Arts-ASA) շնորհանդեսը: Միջոցառման ներկա էին կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, միջազգային և բիզնես առաջնորդներ, ձեռնարկատերեր, մեդիայի ներկայացուցիչներ և ստեղծարար համայնքի անդամներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում առանձնահատուկ ընդգծեց՝ ստեղծարար արդյունաբերությունը մշակույթի ոլորտում պետական քաղաքականության հիմքում է։ Նա առանձնահատուկ շեշտեց, որ Հայաստան- ԵՄ իրականացված համատեղ մշակութային ծրագրերը ու նախագծերը հաջողված են։
«Վերահաստատում եմ, որ մենք շահագրգիռ ենք ստեղծագործական արդյունաբերությանն առնչվող նոր ծրագրի մեկնարկով, և Հաայստան-ԵՄ ընդհանուր փաթեթի շրջանակում առաջ ենք տալիս այս հարցը։ Մենք ոլորտային ծրագրի շարունակականության խնդիր ունենք, և ես ուրախությամբ կուզեի արձանագրել, որ Կատապուլտ ծրագրի արյդունքում կարծես ստեղծվել է մի հարթակ, կառույց, որպեսզի մշակութային ոլորտում երկխոսությունը լինի շարունակական և ուղղորդվի մի կառույցի կողմից, որը կարողանա ներկայացնել այս ոլորտի ներկայացուցիչների համահավաք շահերը։ Այդ իմաստով վերահաստատում ենք նախարարության պատրաստակամությունը՝ ներգրավվելու կառույցի աշխատանքներում»,-իր խոսքում նշեց Արթուր Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ ASA-ն կդառնա ակտիվ սոցիալական գործընկեր ոչ միայն առկա խնդիրները վերհանելու, իրավական, միջազգային համագործակցության ծավալման առումներով։
ԱՍԱ ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ով առանձնահատուկ շեշտեց՝ հպարտ է, որ իրենք աջակցել են Կատապուլտի գործունեությանը և, այժմ քննարկում են նախագծի շարունակականությունը։ Նրա խոսքով՝ ստեղծվել են հնարավորություններ մարդկանց համար, և այդ հնարավորությունները պետք է շարունակական լինեն։
ՀԲԸՄ Հայաստան նախագահ Վասկեն Յակուբյանն էլ իր խոսքում առանձնահատուկ շեշտեց՝ մշակույթը կառույցի հիմնասյուներից է, որի միջոցով իրականացնում են իրենց առաքելությունը։ Նրա խոսքով՝ իրենց պատրաստակամությունն է պահել ու զարգացնել տաղանդները Հայաստանում, քանի որ ոլորտի պոտենցյալը դեռևս ամբողջությամբ օգտագործված չէ։
Միջոցառմանը մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը ներկայացրեց Արվեստի ջատագովման համայնքը (Advocacy Society for the Arts-ASA)։
«ԱՍԱ-ն նպատակ ունի բարձրաձայնել մշակութային ոլորտի խնդիրները, մեծացնել արվեստի ֆինանասավորումը և իրականացնել այլ կարևոր գործառույթներ։ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրն իրականացնելիս մենք լսել ենք երկու կարևոր բան՝ հնարավորություն և կոլեկտիվ գաղափարներ։ Մեր հետազատության, ծրագրերի միւջոցով բացահայտել ենք շատ խնդիրներ և խոչընդոտներ, որոնք թույլ չեն տվել, որ մեր էկոհամակարգը մեծանա։ Մենք բացահայտել ենք լիքը հնավարություններ, տաղանդեր, որոնք հենց շունչ են տվել ԱՍԱ-յի գաղափարին»,-ընդգծեց նա։
Նշենք, որ ԱՍԱ ֆորումը ֆինանսավորվել է Եվրամիության և «ArtNexus» շվեդական ծրագրի կողմից, առաջին ազգային ֆորումն է, որը նվիրված է արվեստի և մշակույթի տնտեսությանը: Այն նպատակ ուներ ստեղծել ուժեղ մշակութային քաղաքականության հարթակ՝ համախմբելով մշակութային և ստեղծարար ոլորտների բազմազան շահագրգիռ կողմերին: Ֆորումը ուսումնասիրեց, թե ինչպես քաղաքականությունը, միջոլորտային համագործակցությունները և նորարարական ռազմավարությունները կարող են խթանել Հայաստանի ստեղծարար տնտեսության աճն ու կայունությունը:
Արվեստի ջատագովման համայնքն հայտ է գալիս որպես պատասխան Հայաստանում մշակույթի համակարգված ազգային ռազմավարության անհրաժեշտության: Կազմակերպության նպատակն է հզորացնել արվեստագետներին, առավելագույնի հասցնել մշակութային զարգացման ռեսուրսները և ձևավորել այնպիսի քաղաքականություն, որը կամրապնդի Հայաստանի դիրքը համաշխարհային մշակութային թատերաբեմում: Արվեստի ջատագովման միության հիմնադիր խորհրդի կազմում են հայազգի ճանաչում ունեցող անհատներ, կազմակերպություններ և հաստատություններ, որոնք բոլորը հավատարիմ են հայկական մշակույթի առաջխաղացմանը նպաստելու և այն աշխարհով մեկ տարածելու առաքելությանը։
Բաց մի թողեք
Ֆրենկ Սինատրա՝ մեծագույն երգիչ, դերասան, մաֆիոզ ու սրտակերը․ Տեսանյութ
ԼՂ-ի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում. Լուսանկար
Արամ Խաչատրյանի Տոկատան՝ Հայկ Մելիքյանի ու Աննա Քալաշյանի ժամանակակից մատուցմամբ․ Տեսանյութ