Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 17:00-ի սահմանենրում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել գիշերը՝ ժամը 03:45-ի սահմաններում՝ Մազմանյան փողոցի շրջանաձև՝ ժողովրդին հայտնի 15 կվարտակի խաչմերուկի մոտ, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո:
Վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
ՔՊ վարչությունը ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել. Լուսանկար
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
Երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում. շրջան են մեկնել օպերատիվ խմբեր․ Լուսանկար