Հոկտեմբերի 25-ին, ժամը 23:44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել կամրջի շինարարական աշխատանքներ իրականացվող հատվածում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա