«Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամները:
Ինչպես կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ է նշվում՝ ՔՊ-ականները արտաքին քաղաքական հարցեր են քննարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ երեկվա հանդիպումը ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ է եղել ու տեւել է մինչեւ ուշ երեկո։
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իր վերջին արտագնա հանդիպումների արդյունքներն է ներկայացրել. խոսքը, մասնավորապես, Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի ընթացքում Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին է:
Նախ Նիկոլ Փաշինյանն է ելույթով հանդես եկել, հետո ՔՊ-ականները նրան հարցեր են ուղղել՝ Խաղաղության պայմանագրից, սահմանազատումից:
Ինչպես իշխանական պատգամավորներն են մեզ փոխանցում՝ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել. «Ինչ գիտենք` դա էր», – ասացին իշխանական պատգամավորները»:
Բաց մի թողեք
ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է
Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ
Սրբուհի Գալյանի՝ ԱՆ դառնալու հեռանկարով կիրականան նաև Վարդապետյանի նպատակները