«Այս տարվա հուլիսի 10-ից մինչ օրս քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ չի կարողանում գտնել եւ փնտրտուքի մեջ է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի լիազորությունները ԲԴԽ-ում ավարտվել էին հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ քանի որ անցած այդ 5 տարիներին Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը ոչ թե հակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, օրերս ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Նրա հետ Վճռաբեկ դատարան գնաց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը, ու հիմա ՔՊ-ի քարը ավելի է ծանրացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունը գիտնական երկու անդամի թեկնածուների փնտրտուքի մեջ է. պիտի գտնեն ու բերեն ԱԺ՝ ընտրվելու: Սակայն, թեկնածուներ դեռ չկան»:
Բաց մի թողեք
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել
2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից