ՀՀ-ում այս պահին ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող ի՞նչ երևույթներ կան։
Այս հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
«Նմանատիպ երևույթներ կամ գործոններ բավականին կան, բայց դա հրապարակման ենթակա չէ։ Մեր աշխատանքի մեծ մասը իրականացվում է գաղտնի ռեժիմով, բայց անհոգ եղեք, իրականացվում է բավականին մեծ ծավալի աշխատանք ՀՀ անվտանգությանը սպառնացող բոլոր ուղղություններով»,- նկատեց նա։
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել