22/11/2024

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնական հայտարարություն կտարածեն:

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մանդատները վայր դնելու, ինչպես նաև Սամսոնյանի հրաժարականի վերաբերյալ դիմում առայժմ չեն ստացել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։

Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև՝ վերադարձել աշխատանքի:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր կդնեն «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները: