Ինն ամսվա ընթացքում նախաքննություն ենք իրականացրել 1,896 քրեական վարույթով, անցած տարի եղել է 1,477 վարույթ, այսինքն՝ վարույթների աճը կազմել է 24.8 տոկոս, իսկ ավարտված վարույթների քանակն աճել է 266-ով կամ 73.3 տոկոսով:
Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
«Մենք նաև շատ ենք կարևորում դատարան ուղարկած գործերը: 2024 թվականի ինն ամիսներին դատարան ենք ուղարկել 114 քրեական վարույթ՝ 250 անձի վերաբերյալ: Նախորդ տարվա ցուցանիշը սրանից ավելի էր 20-ով կամ 15 տոկոսով, սակայն դատի տված անձանց ցուցակն էլ 36-ով է ավելի, այսինքն՝ մենք դատի տված անձանց քանակով և դատարան ուղարկած գործերի քանակով ունենք նվազում:
Սա չի խոսում այն մասին, թե արդյունավետությունը նվազել է, որովհետև այս տարի մենք ունեցել ենք ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի աննախադեպ աճ:
Ոչ արդարացման հիմքերով կարճվել են հիմնականում ոչ մեծ և միջին ծանրության քրեական վարույթները, և աճը կազմել է 351 տոկոս, այսինքն՝ 351 տոկոսով ավելի անձանց նկատմամբ դատախազները քրեական հետապնդումը դադարեցրել են կամ քրեական հետապնդում չեն իրականացրել գործում զղջալու հիմքով»,- ասել է Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այստեղ երկակի ընկալում կարող է լինել, քաղաքացուն զղջալու հիմքով ազատում են, բայց սրանով բավականին թեթևանում է և՛ դատախազների, և՛ դատարանների ծանրաբեռնվածությունը և ավելի մեծ ներուժ դնել ավելի լուրջ գործերի քննության մեջ:
Բաց մի թողեք
Փաշինյանը Խուդաթյանի ՏԿԵ նախարար նոր նշանակումից հետո քիչ էր մնում տեղում ազատեր աշխատանքից
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար