Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին անդրադառնալով վրաստանյան հետընտրական զարգացումներին, հիշեցրել է, որ Եվրամիության ղեկավարները դադարեցրել են Վրաստանի անդամակցության գործընթացը։
Ինչպես հայտնել է Aliq.ge-ն: «Վրացական կառավարության գործողությունների պատճառով Եվրամիության ղեկավարները կասեցրել են Վրաստանի անդամակցության գործընթացը: Այն կմնա կասեցված, քանի դեռ Վրաստանը կշարունակի հեռու մնալ Եվրամիությունից, մեր արժեքներից և սկզբունքներից»,- ասել է Հերչինսկին:
Ըստ դեսպանի՝ լուրջ խախտումներ են արձանագրվել հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Դրանք խախտումներ են, որ չեն համապատասխանում Եվրամիության թեկնածու անդամի կողմից ակնկալվող չափանիշներին։ Միջազգային դիտորդները ընտրությունները ազատ և արդար չեն համարել, ուստի հետաքննություն պետք է անցկացվի»։
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում