Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը քննադատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ճակատային պատին արված գրաֆիտիով որմնանկարը։
Նա նշել է, որ ամեն օր մարդիկ հույս են փայփայում, թե քաղաքը կպահպանվի տգիտությունից և շահամոլությունից, սակայն իրականությունն այլ է։ Պետրոսյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես կարելի է սրբատաշ տուֆը, որը պատմական ու քաղաքակրթական արժեք է կրում, աղավաղել ժամանակավոր գրաֆիտիով։
Ճարտարապետը շեշտել է, որ նման միջամտությունները ոչ միայն վնասում են քաղաքի ճարտարապետական դեմքը, այլ նաև անտեսում են մշակութային ժառանգության կարևորությունը։


Բաց մի թողեք
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ինչո՞ւ է թանկանում բենզինը․ իշխանությունների խոստացած էժանացումն ու այսօր արձանագրվող մեծ գնաճը
Պենտագոնը թաքցրել է Հորդանանի վրա Իրանի հարվածներից հետո տասնյակ վիրավոր զինվորների մասին տեղեկությունը․ NYT