«ՔՊ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի փնտրտուքների մեջ են: Ինչպես արդարադատության նախարարի համապատասխան թեկնածու չէին կարողանում գտնել, այնպես էլ ՀԾԿՀ նախագահի թեկնածու չեն կարողանում գտնել եւ ներկայացնել ԱԺ ընտրությանը։
«Հրապարակ» թերթը գրում է. Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախկին ղեկավար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 10-ին ազատվել է պաշտոնից, պատճառը ՀԷՑ-ն էր, ավելի ճիշտ՝ ՀԷՑ-ի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների ծրագրերը` փայ ստանալու, եւ կասկածները, որ Բաղրամյանը ՀԷՑ-ի սեփականատերերի ու տնօրինության հետ սերտ կապեր ունի, նրանց շահերն է պաշտպանում։
Մեզ ասացին, որ ՀԾԿՀ նախագահի մի քանի անուն է շրջանառվում, սակայն դեռ վերջնական որոշում չկա: Մասնավորապես, խոսքն էներգետիկ ոլորտի հնաբնակներից Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը 2020-2021թթ․՝ կարճ ժամանակ զբաղեցրեց նաեւ Կոտայքի մարզպետի պաշտոնը, դրանից առաջ ՀԾԿՀ անդամ էր, հրաժարական ներկայացրեց 2020 թվականի նոյեմբերի 15-ին:
Մյուս թեկնածուն Հովհաննես Նալբանդյանն է` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականը: Նա որոշ ժամանակ առաջ ցանկանում էր դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց ՔՊ թիմն ընդդիմացավ»:
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է