Կիևը Վրաստանի իշխանություններին կոչ է արել «չգնալ բելառուսական ճանապարհով» և անցկացնել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին հաղորդումների հետաքննություն։
«Միջազգային դիտորդների կողմից հաստատված փաստերը պետք է հետաքննվեն՝ ընտրությունների լեգիտիմությունն ապահովելու և քաղաքական ճգնաժամից խուսափելու համար։ Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում չգնալ բելառուսական ճանապարհով՝ դեպի ինքնիշխանության և անկախության կորուստ»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունն արձագանքել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների եզրակացություններին, որոնք խոսում են, մասնավորապես, ընտրողներին կաշառելու, ահաբեկելու, հարկադրելու և ճնշում գործադրելու փաստերի մասին։
«Սա խախտումների միայն ոչ ամբողջական ցանկն է, որոնցով այս ընտրությունները կհիշվեն։ Զարմանալի չէ, որ դրանց արդյունքները բարձր են գնահատել և շնորհավորել են Ռուսաստանում, քանի որ արդյունքների վրա ազդելու կամքի արտահայտման այդպիսի մեթոդները բնորոշ են ռուսական ռեժիմին։ Միաժամանակ դրանք անհամատեղելի են դեպի ԵՄ և ՆԱՏՕ տանող ճանապարհին, որի մասին հռչակում են վրացական իշխանությունները»,- ասված է հայտարարության մեջ։







Բաց մի թողեք
Ի տարբերություն բռնապետ Իվանիշվիլիի, ես սիրում եմ մարդկանց․ Սաակաշվիլի
Թրամփը կարգադրել է Պենտագոնին՝ անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումներ
Ղազախստանում սպանվել է Տոկաևի նախկին խորհրդականը. Լուսանկար