«Այս տարվա փետրվարի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի տան մոտ պայթյուն հնչեց: Ավելի ուշ պարզվեց, որ հարեւանի տան բակում էր այն:
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ՔՊ-ականները, սակայն, տոտալ վախի մեջ էին, քանի որ զուգահեռաբար Գուրգեն Արսենյանի գրասենյակի առջեւ էին ռումբ տեղադրել, բայց այն չէր պայթել:
Այս դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան եւ գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, եւ վարույթի շրջանակում կան կալանավորված 3 անձինք, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:
Եվ ահա, այս գործով հարցաքննվել է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի տված ցուցմունքը հայտնվել է «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում:
«Հարեւանիս՝ Արթուր Բաղդասարյանի տանը տեղի ունեցած պայթյունը քննարկել եմ վերջինիս հետ, սակայն իմ մտքով չի անցել, որ կատարվածը ահաբեկչություն է, եւ թիրախում ես եմ: Նույնիսկ հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այդ պայթյունը ինձ հետ առնչություն չունի, սակայն որոշ ժամանակ անց իրավապահներից տեղեկացել եմ, որ կատարվածը ահաբեկչություն է եղել եւ ուղղված է եղել իմ դեմ»:
ՀԱՐՑ. Դուք սպառնալից բովանդակությամբ հաղորդագրություններ ստացե՞լ եք հիշյալ դեպքից առաջ կամ հետո, եթե այո՝ ապա մանրամասնե՛ք:
ՊԱՏԱՍԽԱՆ. սպառնալիքներով որեւէ հաղորդագրություն չեմ ստացել:
ՀԱՐՑ . Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ ու ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող որեւէ պատճառ նշել:
ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը պատրաստված է եղել Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեր մեջ առաջացրե՞լ է տագնապի, անհանգստության զգացողություններ, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, ես վախ զգացել եմ ընտանիքիս անդամների կյանքի եւ առողջության համար, քանի որ նշված տանը բնակվում է իմ ընտանիքը, թոռներս, եւ նրանց կյանքին ու առողջությանը վերը նշված գործողության հետեւանքով կարող էր վնաս պատճառվել»:
Բաց մի թողեք
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել