«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների, Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների պահանջմունքին, որոնք պահանջում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործող նախագահի հրաժարականը։ Երկար ժամանակ է «Ուրարտու» ՖԱ-ն բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում Հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է։
Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ․ Անարդյունավետ նշանակում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում, ԲԿՄԱ-ի գործունեությունը, Հայաստանի Բարձրագույն առաջնության հանդիպումների անընդունելի ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին), ակումբների և նրանց ակադեմիաների հետ համագործակցության ամբողջական բացակայություն և սա նրանց թույլ տված սխալների կեսն է։

Հասկանալով իրավիճակի քննադատականությունը «Ուրարտու» ՖԱ-ը համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը։
«Ուրարտու» ՖԱ






Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին՝ հայերեն թարգմանությամբ․ Տեսանյութ
Վաղը՝ հայության պարտության օրը, Փաշինյանը հերթական ծես է կազմակերպել
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է. Լուսանկար