Երևանում տրանսպորտային կոլապս է։ Չէ, երկրաշարժ չի եղել, ջրհեղեղ չի եղել, Նիկոլը հեծանիվ չի քշում, պարզապես իշխանությունները հերթական ախմախ որոշումն են կայացրել։
ՉԻ թերթը գրել է․ Մեկը մեկից ախմախ որոշումներ կայացնող իշխանությունների դեմ պայքարելն ընդհանուր առմամբ բավականին բարդ է, բայց փոխարենը՝ առանձին վերցրած որևէ ախմախության դեմ պայքարելն ու հաղթանակի հասնելը լավ էլ հնարավոր է։ Անցյալ դարի 50-ական թվականներին, օրինակ, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բոլոր սևամորթներն ի նշան բողոքի մեկ տարուց ավել՝ մոտ 400 օր, հրաժարվեցին օգտվել հանրային տրանսպորտից և ի վերջո հասան նրան, որ սպիտակ ուղևորների հետ նույն իրավունքներն ունենան։ Բոլորը մի մարդու պես մեկ տարուց ավել բազմաթիվ զրկանքներ կրեցին, երեխաներին գրկած՝ ոտքով կիլոմետրեր էին անցնում, բայց՝ համառեցին ու հաղթեցին։
Հիմա ի՞նչն է խանգարում, որ երևանցիներն ընդամենը մեկ օր հրաժարվեն հանրային տրանսպորտից։ Բոյկոտեն, և վերջ․ թեկուզ՝ աշխատանքից ուշանալու գնով, ընդհանրապես աշխատանքի չներկայանալու գնով․․․ Հավատացեք՝ մեկ օրն էլ է շատ, մի քանի ժամն էլ է հերիք, որ իշխանությունները զգան լափի պակասելու վտանգն ու փոխեն իրենց ախմախ որոշումը։ Սկզբում, իհարկե, կասեն, որ նախկիններն են մեղավոր, որ 100 դրամանոցների կամ QR կոդի պահանջը դեռևս Ալմա-Աթայի հռչակագրով էր սահմանված և այլն, բայց ի վերջո տեղի կտան։
Բաց մի թողեք
3 միլիոն դրամը փող չԷ՞․ Լուսանկար
Նարեկ Զեյնալյանը կնշանակվի Առողջապահության նախարար․ Լուսանկար
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են