«Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, թեպետ 2 օր է՝ չենք կարողանում պատասխան ստանալ կոմիտեից։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ավելին, ՔՊ-ում խոսում են, որ միլիարդավոր դոլարների վատնման գլխավոր պատասխանատուն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, քանի որ ծրագրի մեկնարկը տրվել է նրա՝ բարձր տեխնոլոգիաների նախարար եղած շրջանում․ նա է արբանյակի «քավորը»: Կազմվել է սխալ ծրագիր, ուստի կարճ ժամանակ անց ձախողվել է։
Օրերս գրել էինք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստում հայտարարել է, թե այդ արբանյակի վրա մոտ 8 միլիոն դոլար է մսխվել։ Նիստին մասնակցած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նույնիսկ դիտողություն է արել, թե չարժե նման լայն ֆորմատով այդ հարցերը քննարկել, սակայն Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրգործ կա հարուցված։ Հիշենք․ հայկական արբանյակը տիեզերք է բարձրացվել 2022-ի մայիսի 25-ին։
Այդ փաստը թմբկահարել էին երկրով մեկ, հպարտացողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը կառավարության նիստում ասել էր. «Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»: Վ․ Խաչատուրյանը ԲՏԱ նախարարի պաշտոնից ազատվել է 22-ի մարտի 11-ին, բայց նրա ժամանակ էր սկսվել գործընթացը»։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները