07/12/2024

Սյունիքը միացավ իրենց դիրքորոշումը հայտնած ակումբների շարքին․ պաշտոնական հայտարարություն

Հայաստանի առաջին խմբում գտնվող «Սյունիքը» ևս պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

««Սյունիք» ՖԱ-ն ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին։

ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում Սյունիք ՖԱ-ն սատարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ քվեարկելով նրա օգտին:

Ակումբը հասկանում է երկրպագուների կողմից Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքների վերաբերյալ դժգոհությունը։

Այնուամենայնիվ, հայկական ֆուտբոլը նաեւ մասսայական ֆուտբոլն է, մանկապատանեկան ֆուտբոլը, ֆուտզալը, կանանց ֆուտբոլը, ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Այս ոլորտներում վերջին տարիներին

ՀՖՖ-ի կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքներն ակներեւ են, իսկ խնդիրները պահանջում են անհապաղ լուծումներ, որոնք հնարավոր են ֆուտբոլային ընտանիքի միասնական ջանքերի շնորհիվ։

Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։

FAF-ը շնորհակալություն է հայտնել Գյումրիի «Շիրակին» ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ՝ կոչ անելով մյուս ակումբներին ևս հայտնել իրենց դիրքորոշումը։

«Շնորհակալություն ենք հայտնում «Շիրակ» ֆուտբոլային ակումբին ստեղծված իրավիճակի իր դիրքորոշումն արտահայտելու և հայկական ֆուտբոլի առողջացման գործընթացին մասնակցելու պատրաստակամության համար։ Սպասում ենք մյուս ակումբների դիրքորոշմանը»,- ասված է FAF-ի տարածած հայտարարության մեջ։

Սյունիքը միացավ իրենց դիրքորոշումը հայտնած ակումբների շարքին․ պաշտոնական հայտարարություն